Այսօր ունենք փլուզված տնտեսություն, 5000 զոհ, և հայ մարդը հույս չի կապում մեր երկրի հետ։ Այս մասին Սևան քաղաքում մեկնարկած Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին իր ելույթի ժամանակ նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«ՔՊ-ական այն պատգամավորները, որոնք այս տարածքից, իբրև ուսապարկեր, ձեզնից 15-20 հազար ձայն հավաքեցին, դավաճանական գործընթացի մաս կազմեցին։ Նրանք մինչև հիմա ձեզնից ներողություն չեն խնդրել։ Ես խոստանում եմ՝ իրենք ձեզնից ներողություն են խնդրելու, որովհետև հերթական անգամ խաբել են ձեզ։ Կոչ ենք անում մեր քաղաքացիներին կանգնել պետության կողքին, որ միասնաբար քշենք այս դավաճաններին ու կառուցենք մեր երազած հայրենիքը»,-դիմելով սևանցիներին՝ ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց, որ Գեղարքունիքի մարզը անվտանգության լուրջ խնդիր ունի։
«Այս իշխանությունը պետք է հեռանա՝ հանուն հայ ժողովրդի, հանուն նրա ապագայի։ Այս իշխանությունը երեք տարի 24- ժամյա ռեժիմով միայն խաբել է ու ստել է, հետևողականորեն քայքայել մեր պետությունը»,- ասաց նա։