Արցախյան 44-օրյա պատերազմը պատերազմ չէր, սպանդանոց էր։ Սևանի հանրահավաքին իր ելույթի ժամանակ հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Ձեր սիրտը պետք է ատելությամբ լցվի սրանց նկատմամբ․ նրանք մեր հայրենիքը ոչնչացրեցին ու շարունակում են ոչնչացնել։ Ես ընտրություններն ընդունում եմ այն դեպքում, երբ լինում է վատ իշխանություն ու գալիս է ավելի փորձվածը։ Սա ընտրություն չէ։ Մենք մեր ապագա սերունդներին պետք է ապացուցենք, որ այն ժողովուրդն ենք, որ չենք ներում դավաճանությունը, չենք ներում նենգությունը։ Պատվի վերականգնման առաջին փուլում պետք է դուրս շպրտենք ներկա իշխանություններին։ Այս իշխանությունը պետք է վռնդվի»,-ասաց Վ․ Մանուկյանը։
Նշելով իրենց առաջարկած ճանապարհների մասին՝ Վազգեն Մանուկյանը հավելեց․
«Պետք է ներկա իշխանությունը վռնդվի, ստեղծվի ժամանակավոր կառավարություն, որի ընթացքում երկիրը կհանդարտվի։ Ինչ-որ ժամանակ հետո նոր միայն ընտրություններ պետք է լինեն։ Այս ընտրությունները բացի գլխացավանքից ոչինչ չեն բերելու Հայաստանին»։