Քրիստիննե Գրիգորյանը, վարչապետի որոշմամբ, նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ այսօրվա մեկ այլ որոշմամբ էլ նախկին պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ։