Շնորհավորում և բարեմաղթանքներս եմ հղում ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Դուք առաջինն եք լսում նոր կյանքի ձայնը և զգում կորստի ցավը: Խոնարհումս և երախտագիտության խոսքերս բոլորիդ: Այս մասին գրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ շնորհավորելով մայրության ու գեղեցկության տոնը։
«Թե՚ խաղաղ և թե՚ տագնապալի, առավել ևս պատերազմական ժամանակներում մայրերը եղել են հայրենիքի կարևորագույն հիմնասյունը: Եվ եթե նույնիսկ այդ հենասյունը ցավից սասանվել է, երբեք չի կոտրվել ու շարունակել է ամուր պահել ընտանիքի, օջախի, երկրի հիմքը:
Մայրական անվերջանալի սերն ու ջերմությունը, հոգատարությունն ու աջակցությունն ամենաարժեքավոր նվերներն են, որ ստանում ենք մեր կյանքում:
Կարողանա՛նք այդ ամենը ոչ միայն արժանապատվորեն փոխադարձել մայրերին, այլև փոխանցել մեր սերունդներին, փոխակերպել հայրենիքի հանդեպ սիրո»,- գրել է նախագահը: