ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայրը՝ Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանը, կնշանակվի Տավուշի մարզպետ։ Ղալումյանին մարզպետ նշանակելու նախագիծն ընդգրկված է վաղը կայանալիք կառավարության նիստի օրակարգում:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայկ Ղալումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ»,- ասված է նախագծում։
Հիշեցնենք, որ Վահե Ղալումյանը Տավուշի նախկին մարզպետն էր: