Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արթուր Ճաղարյանը։
Ն․ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Հայկ Ղալումյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնից:
Նշենք, որ Հայկ Ղալումյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայրն է։ Նա Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր։ Կառավարության այսօրվա նիստում Հայկ Ղալումյանը կնշանակվի Տավուշի մարզպետ։