Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Հայկ Չոբանյանը հանդիպում է ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Այս մասին Facebook-ի էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Հայկ Չոբանյանը։
Նա հայտնել է, որ ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են փոխգործակցությանը, ինչպես նաեւ անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձել են նաեւ ռազմավարական խնդիրներին։