Իշխանության վերարտադրվելու շանսերը շատ քիչ է գնահատում ԱԺ անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը։
Armenia Today-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորն ասաց, որ իշխանությունը վերարտադրվելու համար վարչական ռեսուրս կկիրառի, քանի որ ընկել է վարկանիշը։
«Իշխող ուժի վարկանիշն ընկել է։ Ընտրություններն էլ ցույց կտան, որ իշխող ուժն առաջվա վարկանիշը չունի։ Այս քայլերով իրենց չի հաջողվի 50 տոկոսի շեմը հաղթահարել»,- նշեց նա։
Աթաբեկյանի կանխատեսումներով՝ ընտրություններին երկու բևեռ է ձևավորվելու և պայքարն ընթանելու է Փաշինյանի- Քոչարյանի միջև։
Մանրամասները՝ տեսանյութում․