Ապրիլի 8-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին՝ վերջինիս խնդրանքով: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում՝ Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակի շուրջ։ Շեշտը դրվել է տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու և խաղաղ կյանքի վերականգնման հրատապ խնդիրների վրա»,-նշվել է հայտարարության մեջ։