Խայտառակությունը և պարտությունը տարբեր բաներ են: Մենք չենք պարտվել, մենք խայտառակվել և դավաճանվել ենք: Մենք շարունակում ենք աշխարհին ներկայանալ կապիտուլյանտով: Այս մասին Armnews-ի եթերում իր հարցազրույցի ժամանակ ասաց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Մենք արաժանապատիվ խաղաղության աշխատանքներ պետք է կսենք, իսկ դրա համար պետք է ընտրենք, թե որ կենտրոնի վրա ենք հենվում: Այստեղ կարևոր կտոր կա. ո՞ւմ շահերն են համընկնում մեր երկրի շահերի հետ: Այսօր այդ կենտրոնը Մոսկվան է, որին այլընտրանք չկա: ՀՀ և ՌԴ շահերը 90 տոկոսով համընկնում են»,-ասաց նա:
Մ. Մինասյանը շեշտեց, որ Ադրբեջանում մեծ խնդիրներ է կանխատեսում:
«Իլհամ Ալիևն առանց նոր պատերազմի չի կարող իշխանությունը պահել: Նոր պատերազմ չի կարող անել, որովհետև եթե նախկինում ինքն ուներ հայ զինվորներ որոնց մեկ մեկ կարելի է կրակել, ինչը, ցավոք, հանդուրժում էր միջազգային հանրությունը, այսօր ունի ռուս զինվորներ՝ խաղաղապահներ: Ի՞նչ ունի նա՝ չլուծված հարց և Ռուսաստանի Զինված ուժեր: Իսկ ի՞նչ ունի ՌԴ-ն: Նիկոլ Փաշինյանի պատճառով Հայաստանում ժողովրդի մեջ սկսվել է այնպիսի հակառուսական քարոզ, որը երկարաժամկետ քանդելու է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը: Ինչ շահեցին Հայաստանը, Ադրբեջանը, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան: Միակ շահողը նեոօսմանյանն կայսրությունն էր: Ռուսաստանի և Հայաստանի շահը բացասական իմաստով այն է, որ նեոօսմանցիները վերադարձան Կովկաս և, անշուշտ, նաև Ղարաբաղ»,-ասաց նա:
Միքայել Մինասյանը նշեց, որ առանց պատերազմի հնարավոր է հետ բերել կորցրածը:
«Ես կոնկրետ խոսում եմ Շուշիի և Հադրութի մասին: Ես պնդում եմ նաև, որ մենք պետք է փորձենք ամրացնել ՌԴ-ի հետ արժանապատիվ հարաբերությունները և կառուցել նոր հարաբերությունների ձև»,-շեշտեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը: