Թուրքիան պատրաստվում է հիմա էլ սիրիացի վարձկաններ ուղարկել Ուկրաինա՝ Դոնբասի դեմ պատերազմին մասնակցելու համար: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Սիրիայի արդյունաբերական միության նախագահ Ֆերես Շեհեբին:
«Շատ շուտով մենք կտեսնենք տխրահռչակ «սիրիացի ապստամբներին», որոնք Ուկրաինայում կռվում են Ռուսաստանի դեմ: Թուրքիան Հյուսիսային Սիրիայում գրոհայինների հավաքագրման նոր գրասենյակներ է բացել, ինչպես Լիբիայի և Ադրբեջանի դեպքում: Իհարկե, Արևմուտքի լիակատար օրհնություններով»,- գրել է Շեհեբին: