Հայաստանը պետք է երկպալատ խորհրդարանական համակարգ ունենա: Այս մասին Ազգային ժողովի նիստին ասաց «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Ենթադրենք, բացի այս պալատից, մենք կունենանք վերին պալատ, որը բաղկացած կլինի հարյուր մարդուց: Այդ ներկայացուցիչների կեսը լինելու է Հայաստանից և Ղարաբաղից, իսկ մյուս կեսը՝ ամբողջ աշխարհից, այսինքն՝ մեր սփյուռքի ներկայացուցիչներից: Նրանք կհավաքվեն տարին մեկ անգամ և որոշակի գործառույթներ կիրականացնեն»,- առաջարկեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում․