Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հակադարձեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին։
«Հարգելիս, եթե դու չես գտնվել նիստերի դահլիճում ու չես տեսել մեզ կամ այնքան է վեհությունդ ու մեծությունդ, որ չես ուզում նկատել մեզ այստեղ, ուրեմն պետք է նշեմ, որ մենք մշտապես գտնվել ենք մեր տեղում և կատարել ենք կառավարության անդամի մեր պարտավորությունները: Պարոն Մարուքյան, ինձ մոտ հարց է առաջանում, ձեր խմբակցության ղեկավարը սամոկատո՞վ է գնում Վանաձոր, գալիս: Սրա մասին կարող է խոսել մի մարդ, որը հրաժարվել է ծառայողական մեքենայից, հրաժարվել է օրենքով իրեն հասնող բնակարանի վարձատրությունից»,- ասաց նախարարը՝ պատգամավորին հիշեցնելով, որ վերջինս Փաշինյանի շվաքի ներքո սահուն եկել ու բազմել է ԱԺ-ում։
Մանրամասները՝ տեսանյութում․