Մոտ ժամանակներում կներկայացնենք մեր դիրքրորոշումը՝ ԵԱՏՄ առաջիկա նիստին Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Լրագրողների հնչեցրած հարցին, թե հնարավո՞ր է վետո դրվի, փոխվարչապետ Գրիգորյանը պատասխանեց.
«Դա գործընթաց է, որի շրջանակներում դիրքորոշումը կհայտնվի։ Նախ՝ դա վետո չէ։ Դա համաձայնեցնելու կամ չհամաձայնեցնելու խնդիր է։ Համաձայնեցնելու խնդիրն ունի ֆորմալ գործընթաց, որը մոտ օրերս կավարտվի։ Այնտեղ կնշվի նաև համաձայնություն չտալու հիմքերը»,- ասաց Գրիգորյանը։