Եթե հանրապետության նախագահն օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում չի ստորագրում այն եւ չի վիճարկում դրա սահմանադրականությունը, ապա նշված ժամկետի լրանալուց հետո օրենքի ստորագրման լիազորությունը փոխանցվում է ԱԺ նախագահին. ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդսարյանը:
«Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ԱԺ նախագահը 5-օրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:
Քիչ առաջ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն էր տարածել, որում նշվում է.
Հանրապետության նախագահը չի ստորագրելու «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, բայց և չի դիմելու Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար»,- գրել է նա: