Մոսկվան հայտարարել է Չեխիայի դեսպանատան 20 աշխատակիցների պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին, հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից:
Չեխ դիվանագետները պետք է լքեն Ռուսաստանը մինչև ապրիլի 19-ը։
Ավելի վաղ դիվանագիտական գերատեսչություն էին կանչել չեխ դեսպան Վիտեզլավ Պիվոնկային։ Նրան վճռական բողոք են հայտնել ռուս դիվանագետների արտաքսման պատճառով և հայտարարել են պատասխան միջոցների մասին:
Հիշեցնենք, որ Չեխիան արտաքսում է 18 ռուս դիվանագետների և ՌԴ-ին մեղադրում է ռազմական պահեստի պայթյունի կազմակերպման մեջ, որը տեղի է ունեցել դեռևս 2014 թվականի հոկտեմբերի 16-ին Չեխիայի արևելյան մասի սպառազինության պահեստներում, և հանգեցրել է բազմաթիվ ավերածությունների և տեղի երկու բնակիչների մահվան: Միայն 6,5 տարի անց չեխական կառավարության ղեկավարությունը պաշտոնապես մեղադրել է Ռուսաստանին այդ դիվերսիան կազմակերպելու մեջ։