Ցուցարարների կողմից ներկայացված վերջնագրի ժամկետի ավարտից հետո, երբ Դատախազության ներկայացուցիչները դուրս չեկան ցուցարարների մոտ, վերջիններս սկսեցին ձվեր նետել շենքի վրա:
Ոստիկանությունը սկսեց քշել ցուցարարներին, որից հետո հրմշտոց սկսվեց իրավապահ մարմինների աշխատակիցների և ցուցարարների միջև, որի ընթացքում ցուցարարները փորձեցին ճեղքել դատախազության մուտքի մոտ գտնվող ոստիկանների կազմած շղթան:
Հրմշտոցի ժամանակ ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ: ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն ասաց, որ ոստիկանին տեղափոխել են հիվանդանոց:
Մինասյանը ցուցարարներին հորդորեց հանդարտվել և խնդրեց մեկ – երկու քայլ հեռանալ ոստիկանների կազմած շղթայից:
Ներկայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: