ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած ակցիայի մասնակից ցուցարարները պնդում են, որ սադրիչներն ու քաղաքացիական հագուստով ոստիկաններն են ձվեր նետել ոստիկանների ուղղությամբ:
Իր հերթին, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ ընդդիմությունը տեղեկություններ ունի, որ հրմշտոցները հրահրվում են ոստիկանների կողմից:
«Դատախազության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 14 մարդ»,- մի շարք ԶԼՄ-ների հետ զրույցում ասացին ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները: