ԱՄն կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել ու լուսանկար հրապարակել.
«Ես միշտ կանգնած կլինեմ հայ համայնքի կողքին `հարգելու Հայոց ցեղասպանության նահատակ սրբերին:
Մեր աշխատանքները շարունակվում են, մենք շարունակում ենք պայքարը հանուն արդարության և հատուցման:
Ես միշտ կանգնելու եմ հայ համայնքի կողքին, քանզի մենք պահանջում ենք խաղաղություն և անկախություն Արցախի համար:
Ես միշտ կանգնելու եմ հայ համայնքի կողքին՝ ամրապնդելու մեր կապերը Հայաստանի հետ: Ընդմիշտ»,- գրել է կոնգրեսականը: