Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հայտարարել է, որ Տաջիկստանի հետ սահմանային հակամարտությունը սպառնալիքի տակ է դրել երկրի տարածքային ամբողջականությունը: Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը։
«Ապրիլի 28-30-ը Ղրղզստանի ժողովրդի համար դարձել են պատմական ծանր փորձությունների և վշտի օրեր։ Մեր սրբազան հայրենիքի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը վտանգված էին, իսկ խաղաղ ժողովրդի անդորրը խաթարվեց»,- ասել է Ժապարովը Տաջիկստանի հետ սահմանին հակամարտության կապակցությամբ:
Ինչպես հաղորդվել է, Ղրղզստանում Տաջիկստանի հետ սահմանին տեղի ունեցած հակամարտության պատճառով 78 տուն է տուժել:
Ավելի վաղ Ղրղզստանը Տաջիկստանի հետ սահմանին հակամարտության գոտուց ավելի քան 33 հազար քաղաքացիների էր տարհանել:
Ապրիլի 28-ին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղի բնակիչների միջև վեճ է տեղի ունեցել ջրաբաշխիչ կետի շրջանում, որը տաջիկական կողմը համարում է իր տարածքը, ղրղզական կողմը՝ վիճելի: Երկու կողմերից բախումների հետևանքով զոհվել է մոտ 40 մարդ, ավելի քան 200-ը տուժել են: