Այսօր Ազգային ժողովում հատուկ նիստ կլինի, որի ընթացքում էլ կքննարկվի վարչապետի ընտրության հարցը։ Նիստը տեղի կունենա ժամը 12:00-ին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից՝ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով։
Հրաժարականի օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկու անգամ չընտրվելու դեպքում խորհրդարանը կլուծարվի։
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: