ԶԼՄ-ներում ակտիվորեն շրջանառվում է տեղեկություն այն մասին, որ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կլինի «Հայրենիք»- ՀՀԿ դաշինքի՝ վարչապետի միասնական թեկնածուն։
Լուրի հավաստիությունը պարզելու նպատակով Armenia Today-ը խոսեց Հայրենիք կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանի հետ։
«Ես կարող եմ ասել, որ դա հավանական տարբերակ է, սակայն դեռ վերջնական որոշում չկա»,- ասաց Հակոբյանը։
Նույն հարցով Armenia Today-ը դիմեց նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որն ասաց, որ դաշինքը նման հարց դեռևս չի քննարկել։
«Որոշում կայացնելու դեպքում լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասաց Աշոտյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀԿ-ն և «Հայրենիք» կուսակցությունը հայտարարեցին դաշինքով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին, սակայն, թե ով կգլխավորի միասնական ցուցակը, և ովքեր կներգրավվեն այդ ցուցակում, դեռևս չի որոշվել։