Ադրբեջանցները շատ են օգտագործում «բազմամշակութայնություն» տերմինը, բայց իրենց պետական քաղաքականությունը հակասում է այս ձևակերպմանը: Այդ մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեցեղու նկատմամբ իրականացվող վանդալիզմին:
Պատգամավորը հիշեցրեց, որ նոյեմբերի 6-ին պաշտոնական Բաքուն հայտարարել էր, թե Ղազանչեցոց եկեղեցին ուղղափառ է, և պատրաստվում է այն բարեկարգել: Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ Ադրբեջանի օկուպացիայի ներքո հայտնված Արցախի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանը որակում է որպես ուդիական և զբաղվում է այն յուրացնելու քաղաքականությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում․