Խորհրդարանը փակ նիստում քննարկում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ ԱԺ պատգամավորների որոշմամբ զեկույցը պետք է լսվի փակ նիստում, ուստի ԱԺ նիստը կշարունակվի փակ ռեժիմով։
Հիշեցնենք, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում ձևավորված փաթեթը պարունակում է բազմաթիվ պետական գաղտնիքներ, այդ պատճառով էլ անհրաժեշտ է այն քննարկել փակ նիստում:
Հիշեցնենք նաև, որ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է ստեղծվել, և արդեն իսկ մի քանի փակ նիստ է տեղի ունեցել։ Նիստերին հրավիրվել և մասնակցել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ի դեպ, քննիչ հանձնաժողովի զեկույցը դեռևս սեպտեմբերին պատրաստ էր հրապարակման, բայց պատերազմի պատճառով այն հետաձգվեց: