Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ստացա՞վ արդյոք այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք հետաքրքրում էին ինչպես հանձնաժողովի անդամներին, այնպես էլ հանրությանը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ ճեպազրույցում նրան ուղղված հիմնական հարցը հենց սա էր։
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ տարբեր հարցերի սպառիչ պատասխաններ ստացել են, փաստագրել են։ Իսկ ամենակարևորը Խաչատուրովին լսելն էր, սակայն, նա այդպես էլ չի ներկայացել։ Իսկ լրագրողների ճշտող հարցին, թե ինչ պիտի նրանից հարցնեին, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Պիտի հարցնեինք՝ ի՞նչ է խոսել Մոսկվայում»։
Թե ինչ է խոսել Մոսկվայում Խաչատուրովը, պարզվում է, չգիտի նույնիսկ Սերժ Սարգսյանը։ Համենայն դեպս, ըստ Անդրանիկ Քոչարյանի, իրենց այդպե՛ս է պատասխանել երրորդ նախագահը։ Փաստորեն, բանախոսի ներկայացմամբ, միայն Խաչատուրովին լսելուց հետո կամբողջանար պատկերը, և կպարզվեր, թե ինչ կապ կա Ապրիլյան և 44-օրյա պատերազմների միջև։
Մանրամասները՝ տեսանյութում․