Ադրբեջանի իշխանությունները մտադիր են մայիսի 6-ին Ղարաբաղյան պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ստեղծել ևս վեց զորամաս: Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը. տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Հայաստանի հետ պետական սահմանի պահպանությունն ու պաշտպանությունը կազմակերպելու համար, Զանգիլանի, Կուբադլուի շրջաններով և Լաչինի շրջանի մի մասով ստեղծվել են սահմանային մարտական կետեր: Վերջին երկու ամիսների ընթացքում այս ուղղություններում բացվել է տասը նոր զորամաս: Շինարարությունը կավարտվի մայիսի վերջին, ևս 6 ամիս նորոգման աշխատանքներ կիրականացվեն», – Գուլիևի խպոսքն է մեջբերում Պետական սահմանային ծառայության մամուլի ծառայությունը: