Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան կառուցողական է անցել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Դիվանագետն ընդգծել է, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իր գնահատականն արդեն տվել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցին:
«Իմ կարծիքով, ամեն ինչ անցել է կառուցողական մթնոլորտում և համապատասխանել է մեր հարաբերությունների մակարդակի», – ասել է ՌԴ դեսպանը:
Նա նաև հավելել է, որ հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցը մնում է Ռուսաստանի ղեկավարության առաջնահերթություններում:
«Քննարկվել է երկկողմ հարաբերությունների ողջ համալիրը: Հայ ռազմագերիների հարցը մնում է ռուսական օրակարգում»,-ասել է դեսպանը:
Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը երկօրյա այցով ժամանաել էր Հայաստան, որի շրջանակներում հանդիպում ուենցավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արա Այվազյանի, ինչպես նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: