Այսօր այս հարթակից մենք հետհաշվարկ ենք սկսում Շուշին հանձնած իշխանությանը իշխանության մնալու առումով: Իրենց մնացել է 42 օր, վաղը մնալու է 41 օր, մյուս օրը 40 օր և այդպես շարունակ: Այս մասին Հայաստան քաղաքական դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Ամեն օր սոցցանցերում դրեք օրերի այդ հետհաշվարկը: Սա պետք է դառնա ամբողջ հանրապետության աճող սպասելիքը: Վստահ եղեք, որ ամեն ինչ լավ է լինելու, լավ եղեք: Շնորհակալություն ձեզ, ձեր ցավը տանեմ»,-հանրահավաքի ավարտին ասաց Քոչարյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի ստորագրություններով այսօր սկիզբ դրվեց քաղաքական համագործակցությանը: Նրանք ստորագրեցին «Հայաստան» դաշինքի հռչակագիրը:
Մանրամասները՝ տեսանյութում.