Ես ուզում էի այսօր անկեղծ շնորհավորել Հաղթանակի ու խաղաղության տոնը, բայց չի ստացվում, որովհետև մեզնից գողացել են այս տոնը:
Այս մասին «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց Վերածնվող Հայաստան կուսակցության ղեկավար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:
«Ո՞վ է նվիրել Արցախը թուրքին, ո՞վ է նվիրել Դադիվանքն ու Տիգրանակերտը, ո՞ւմ «շնորհքն» է, որ այսօր Շուռնուխում ու Որոտանում ադրբեջանական դրոշն ենք տեսնում: Ժողովուրդ, այս հրապարակում՝ 33 տարի առաջ, սկսվեց մեր ազատագրական շարժումը և ավարտվեց հաղթանակով: Այդ ժամանակ մեր թշնամին թուրքն էր, հիմա ավելացել է ներքին թշնամին»,- ասաց Վահե Հակոբյանը:
«Մեզ երեք տարի է կերակրում են ցինիկ պոպուլիզմով, ողողել են մեր կյանքը ստով ու զրպարտությամբ, սարքել են ջրբաժաններ, որտեղ մի կողմում անհայրենիք դավաճաններ են: Բավակա՛ն է, թույլ չենք տալու»,- ասաց Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.