«Կարծում եմ՝ առիթ է, որպեսզի «Իմ քայլը» խմբակցության անունից շնորհակալություն հայտնեմ խորհրդարանական ընդդիմությանը՝ չնայած այն հանգամանքին, որ մենք տարբեր հարցերում ունեցել են շատ տարաձայնություններ՝ միևնույն խնդրի լուծումը գտնելու համար»,- այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց ԱԺ«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Մակունցը շնորհակալություն հայտնեց նաև «Իմ քայլը» խմբակցությանը: «Հատկապես վերջին ամիսների ընթացքում պատերազմից հետո «Իմ քայլը» խմբակցությունը քաջ գիտակցել է այն պատասխանատվությունը, որը կրում է երկրում կայունություն ապահովելու և երկիրն անցնցում պահելու համար, որը կարող էր հանգեցնել արտաքին, անվտանգային սպառնալիքների և կամք դրսևորել՝ հարթ կերպով, դժվարություններով այս հանգրվանին հասցնել»,- ասաց նա:
Ապա շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ քաղաքացիներին, հայ ժողովրդին: «Որովհետև այս ընթացքում, որտեղ պետք է քննադատել եք, որտեղ պետք է, սատարել եք, որտեղ սխալվել ենք, փորձել եք ուղղել մեր սխալները, որովհետև հավատացել եք, որ եթե մեզ քննադատեք, մենք ականջալուր ենք լինելու ձեր քննադատություններին»,- ասաց խմբակցության ղեկավարը:
Մանրամասնրեը՝ տեսանյութում: