Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է Հայաստանի տարածքով Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի կառուցման հարցում առաջընթացի մասին:
«Ինչպես գիտեք, այդ մասին ասված է նոյեմբերի 10-ին կայացած համատեղ հայտարարության մեջ: Այդ ժամանակից ի վեր փոխվարչապետների աշխատանքային խմբերի մակարդակով հանդիպումների ժամանակ այս ուղղությամբ շատ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները վստահորեն ասել են, որ երկաթուղային միջանցքը կբացվի», – ասել է Ալիևը Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը (AZTV) տված հարցազրույցում:
Նա նշել է, որ տրվել է Հորադիզ (Ֆիզուլիի շրջան) – Աղբանդ (Ադրբեջան) երկաթուղու շինարարության մեկնարկը, 15-16 կիլոմետր երկարությամբ բացակայող հատվածը կկառուցվի ադրբեջանական Օրդուբադից մինչև Հայաստանի հետ սահմանը:
Ըստ նրա, Նախիջեւանի երկաթուղին արդեն գործում է, իրականացվում են ինչպես ուղեւորափոխադրումներ, այնպես էլ բեռնափոխադրումներ, իսկ Հորադիզ-Աղբանդ հատվածի կառուցմամբ կստեղծվի ամբողջ ենթակառուցվածքը՝ Բաքվի կողմից վերահսկվող տարածքում:
Ալիևը նաև բացատրել է, թե ինչու է այդ հարցը քննարկվում Ռուսաստանի Դաշնության հետ: «Հայաստանի երկաթուղիները պատկանում են Ռուսաստանին: Հետևաբար, մենք ռուսական կողմի հետ ենք քննարկում այդ հարցը», – ասաց նա:
Ադրբեջանի նախագահի հետագա ծրագրերում է Արևելյան Զանգեզուրի շրջանում գտնվող Զանգիլանի կապը Արևմտյան Զանգեզուրի, ապա Օրդուբադի միջոցով Նախիջևանի և Թուրքիայի հետ:
Պետք է նշել, սակայն, որ Հայաստանում այս միջանցքի ստեղծումը երկիմաստ է ընկալվում՝ այս հարցը կապելով եռակողմ հայտարարության մեկ այլ կետի հետ, այն է` հայ ռազմագերիների վերադարձը: Ինչ վերաբերում է բուն միջանցքին, ինչպես ավելի վաղ նշել էր ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, հայտարարության մեջ Զանգեզուրի միջանցք հասկացություն գոյություն չունի, փաստաթղթում գրված է միայն բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման մասին: Նկատենք, որ դատելով Ալիեւի հայտարարություններից՝ ոչ ոք չի լսում հայկական կողմի այս փաստարկները:
Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղում վերսկսվեցին ռազմական գործողություններ, որոնք դարձան երկարատև հակամարտության շարունակություն և հանգեցրին զոհերի՝ խաղաղ բնակչության շրջանում:
Կողմերը մի քանի անգամ փորձեցին զինադադար կնքել, բայց նոյեմբերի 10-ի գիշերը ձեռք բերվեց եռակողմ համաձայնություն: Մոսկվայի միջնորդությամբ Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվեցին ամբողջությամբ դադարեցնել կրակը և փոխանակել գերիներին և մահացածների մարմինները: Երևանը Բաքվին է հանձնել նաև Քարվաճառի, Լաչինի և Աղդամի շրջանները: Բացի այդ, տարածաշրջանում տեղակայված են ռուս խաղաղապահներ: