Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մայիսին ռուսական կողմը սպասում է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի այցին ՌԴ: Այս մասին հայտնում է Interfax-ը։
«Մենք այս ամիս սպասում ենք Ադրբեջանի կառավարության նախագահի՝ ՌԴ այցին», -ասել է Լավրովը:
Նախարարի խոսքով, Մոսկվան և Բաքուն կարեւոր քայլեր են կատարում ապրանքաշրջանառության աճի վերականգնման ուղղությամբ, որը փոքր-ինչ նվազել է համաճարակի պատճառով: Նա նշել է, որ այդ ցուցանիշը նվազել է 3 մլրդ դոլարով։ Ալիևն իր հերթին նշել է Ռուսաստանի հետ Ադրբեջանի հարաբերություններում դրական դինամիկայի շարունակականության մասին։
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ԱԳ նախարարը աշխատանքային այցով մեկնել է Բաքու։ Մայիսի 5-6-ը Սերգեյ Լավրովը Երևանում էր, որտեղ հանդիպումներ ունեցավ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: