Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա կարգավորման բանալին անցյալ տարվա նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի լիարժեք պահպանումն է:
Այս մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Այս համաձայնագրերը տրամադրում են անհրաժեշտ մեխանիզմներ բոլոր ռազմական գործողությունների դադարեցումը պահպանելու համար, դրանք նաև ուղղված են հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որոնց փակումը երկար տարիներ թույլ չէր տալիս ամբողջությամբ բացահայտել աշխարհաքաղաքականորեն կարևոր այս տարածաշրջանի տարանցիկ և տնտեսական ներուժը»,- ասաց Լավրովը։
Գոյություն ունեցող համաձայնագրերի իրականացման գործում, ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, կարևոր ներդրում է կատարում երեք երկրների փոխվարչապետների նախագահության ներքո գտնվող եռակողմ աշխատանքային խումբը, որը զբաղվում է տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղիներով։
Լավրովն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը շարունակում է պահանջված մնալ՝ առաջին հերթին մարդասիրական խնդիրների լուծմանը օգնելու և կողմերի միջև վստահության մթնոլորտ ստեղծելու գործում: