ԵԱՀԿ-ն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումներին: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն:
Նա նշել է, որ այսօր խոսել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին:
«ԵԱՀԿ նախագահությունն ու իմ անձնական ներկայացուցիչը ուշադիր հետևում են իրավիճակին», – գրառում է կատարել Անն Լինդեն: