Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք: Դրանք պետք է անհապաղ հետ ուղարկվեն:
Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը: Ավելին, Ֆրանսիայի նախագահը գրառումը կատարել է հայերեն:
«Ես մեկ անգամ ևս ասում եմ հայ ժողովրդին, որ Ֆրանսիան համերաշխ է նրանց հետ և կմնա այդպիսին»,- գրել է Ֆրանսիայի պետության ղեկավարը: