ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել իսրայելա-պաղեստինյան հակամարտության լիցքաթափում և կողմերի միջեւ ռազմական գործողությունների դադարեցում:
«Հարգելով Կուրբան Բայրամի ոգին՝ ես կոչ եմ անում անհապաղ լիցքաթափել և դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում և Իսրայելում: Չափից շատ անմեղ քաղաքացիական անձինք են զոհվել:
Այս հակամարտությունը կարող է միայն սրել ծայրահեղական ակտիվությունը ողջ տարածաշրջանում »,- գրել է Գուտերեշը Twitter-ի իր էջում: