«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր նախաձեռնում է ԱԺ արտահերթ նիստ՝ հրատապ քննարկելու Սյունիքի և մյուս մարզերի սահմանամերձ տարածքներում տիրող իրավիճակը:
«Հիմա իրավական գործընթացներ են ընթանում՝ թղթաբանություն, որպեսզի այսօր անցկացվի ԱԺ արտահերթ ընտրություն։ Ամեն ինչ անելու ենք, որ այսօր նիստ կայանա»,- Armenia Today-ին հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
ԼՀԿ պատգմավոր Տարոն Սիմոնյանն էլ տեղեկացրեց, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ևս միացել է արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը։
Անդրադառնալով Սյունքիում ստեղծված իրավիճակին և ՀԱՊԿ-ին դիմելու գործընթացին՝ նա նշեց, որ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է կատարվել, դրան էլ նախորդել է Ադրբեջանի նախագահի կողմից ուժի կիրառման սպառնալիքը։
«Այն, ինչ տեղի է ունենում, ագրեսիա է՝ միջազգային հանցագործություն։ Տեղի ունեցածը տարածքային ամբողջականության սկզբունքի խախտում է, որը պետք է հակադարձվի թե՛ ներպետական, թե՛ միջազգային հանրության կողմից։ Անհրաժեշտ է նաև, որպեսզի ՄԱԿ անվտանգության խորհուրդը ևս համապատասխան գրություն ուղարկվի»,- նկատեց պատգամավորը։
Փորձեցիք նաև «Իմ քայլը» խմբակցությունից ճշտել՝ մասնակցելո՞ւ են ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը։ «Իմ քայլից» պատգամավոր Վահագն Հովակիմյանը Armenia Today-ին ասաց, որ իրենց դիրքորոշումը պարզելու համար պետք է դիմել «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին։
Հիշեցնենք նաև, որ մայիսի 10-ին ԱԺ-ն լուծարվել է, սակայն պատգամավորները շարունակում են իրենց գործունեությունը մինչև նոր խորհրդարանի ձևավորումը։