«Բարգավաճ Հայաստանն» առաջարկեց ԱԺ-ին հայտարարություն ընդունել, որը վերաբերում է սահմանամերձ գոտիներում, մասնավորապես, Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված ճգնաժամային իրավիճակին, առկա խնդիրներին, լուծման ուղիներին, սահմանների պաշտպանությանը և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերին:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշեց, որ նախաձեռնության հիմնական նպատակն է ոչ միայն արձանագրել ստեղծված իրավիճակը և հայտարարությամբ հանդես գալ, այլև ստանալ տեղեկություն համապատասխան գերատեսչություններից և հասկանալ՝ ինչ է կատարվում։
«Մեր կողմից ձեռնարկվելու են բոլոր համարժեք միջոցներն Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու և մեր պետական սահմանն ու ժողովրդին պաշտպանելու նպատակով։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքներն ու փաստացի գործադրումը»,- ներկայացրեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․