Իրանի Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռաիսին շաբաթ օրը գրանցվել է հունիսի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար:
Իր թեկնածությունը գրանցել է նաև Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ և գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Լարիջանին, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Նախորդ չորեքշաբթի կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր է ներկայացրել նաև Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։ Նա Իրանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2005-2013թթ.:
Ներկայիս նախագահ Հասան Ռոհանին չի կարող մասնակցել ընտրարշավին, քանի որ երկրորդ անգամ անընդմեջ զբաղեցնում է իր պաշտոնը: Քվեարկության օրը կընտրվեն նաև Փորձագետների խորհրդի և քաղաքային խորհուրդների անդամներն ամբողջ երկրում: