Բոլորիս սխալների ու բացթողումների հետևանքով Հայաստանում իշխանության է եկել մի ուժ, որը կործանել է ամեն ինչ։ Այս մասին «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագրի ստորագրումից առաջ հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ այսօր կանգնած ենք պետականություն կորցնելու և նույնիսկ բնաջնջվելու սպառնալիքի առջև։
Վանեցյանն ընդգծեց, որ մեր երկրին սպառնացող վտանգները հաղթահարելու համար պետք է մեկտեղել բոլորի հնարավորությունները և համատեղ ջանքերով հաղթահարել դրանք։
ԱԱԾ նախկին տնօրենը խոստացավ իշխանության գալու դեպքում համերաշխություն բերել Հայաստանին։
«Սիրելի՛ ժողովուրդ, իմ կոչը քեզ՝ ուղղի՛ր մեջքդ, կպնենք գործին, որ ապրենք։ Արժանապատվորեն հայտարարում եմ՝ պատիվ ունեմ ծառայելու Արցախի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը և ամբողջ հայ ժողովրդին։ Պատիվ ունեմ»,- հայտարարեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։