Իսրայելական ավիահարվածի հետևանքով փլուզվել է Գազայի հատվածում գտնվող 15-հարկանի շենքը, որտեղ տեղակայված էին միջազգային լրատվամիջոցների գրասենյակները, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Իսրայելի ռազմաօդային ուժերն ամբողջովին ավիրել են Գազայի հատվածում գտնվող «Ալ Ջալա» բարձրահարկ շենքը, որտեղ տեղակայված էին մի շարք միջազգային լրատվամիջոցներ, ինչպիսիք են Associated Press-ը և Al Jazeera-ն»,- հայտնել է լրատվամիջոցի աղբյուրը:
Հիշեցնենք, որ Իսրայելի և պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 10-ի երեկոյան։ Գազայի հատվածում էսկալացիայի սկսվելուց ի վեր Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակվել է շուրջ 1800 հրթիռ, որոնցից մոտ 300-ը պայթել են պաղեստինյան անկլավի տարածքում: Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել։
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական գնդակոծությունների զոհ Է դարձել 131 պաղեստինցի, 900 մարդ վիրավորվել է։