Պեսկովը՝ Հայաստանի կողմից Պուտինին հղված հնարավոր ռազմական օգնության վերաբերյալ նամակի մասին ասել է․
«Չեմ կարող հստակ ասել՝ ստացվել է, թե ոչ, բայց այդ բոլոր հարցերը քննարկվել են»:
Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը Բաքվի եւ Երևանի հետ մշտական կապի մեջ է։
Ակտիվ ջանքեր են գործադրվում իրավիճակը լիցքաթափելու համար։ Պուտինը եռակողմ պայմանավորվածությունների անվերապահ կատարման կողմնակից է: