Ռուսաստանի Պաշտպանության բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն երկուշաբթի օրը Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ քննարկել է երկկողմ համագործակցությունը և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է РИА Новости-ն:
«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, իրավիճակը տարածաշրջանում և այն տարածքներում, որտեղ կատարվում են ռուսական խաղաղապահ զորախմբի առաջադրանքները»,- լրագրողներին ասել են ՌԴ ՊՆ-ից:
Մանրամասներ հայտնի չեն: