Մեկնարկեց ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով։ Այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ-ն։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 19-ին հայտարարել էր, որ ԱԳ նախարարների աշխատանքն արդեն սկսվել է։ «Մենք դիտարկել ենք մեր հայ գործընկերների խնդրանքը և այդ խնդրանքով քննարկել ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների ներկա վիճակը։ Կողմերի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, ՌԴ-ն առաջարկել է սկզբում աջակցել սահմանի սահմանագծման եւ սահմանազատման համար՝ հանդես գալով այդ նպատակով համատեղ հայ-ադրբեջանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որին Ռուսաստանը կարող է մասնակցել որպես խորհրդատու, եթե ցանկանում եք, միջնորդ», – հայտարարել Է Լավրովը: