Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում իրենց երկրի քաղաքացիներին զերծ մնալ Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզեր մեկնելուց:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը նախազգուշացման մակարդակը բարձրացրել էր Հայաստան ժամանող ամերիկացի զբոսաշրջիկների համար՝ խորհուրդ տալով իր քաղաքացիներին զերծ մնալ Հայաստան ճանապարհորդելուց:
Համապատասխան հայտարարության տեքստը տեղադրվել է ԱՄՆ պետքարտուղարության կայքում: Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսը, սակայն նախազգուշացումը վերաբերում է նաև սահմանային լարվածությանը:
Մասնավորապես, խստորեն խորհուրդ է տրվում չայցելել Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներ, քանի որ ԱՄՆ կառավարությունը ներկայումս ի վիճակի չէ անվտանգության միջոցներ տրամադրել Լեռնային Ղարաբաղ այցելող իր քաղաքացիների համար:
Նմանատիպ տեքստ տեղադրվել է Ադրբեջանի մասով, բայց մեկ էական տարբերությամբ՝ նշված է ահաբեկչության սպառնալիքն այս երկրում: