Ադրբեջանը բանակցությունների միջոցով ժամանակ է շահում, որպեսզի կարողանա ամրապնդել իր դիրքերը։ Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդգար Էլբակյանն՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի բանակցություններին չներկայանալու փաստին։
Ըստ նրա՝ հազվադեպ է լինում, որ բանակցությունների միջոցով տարածքային հարցեր լուծվեն։
«Երբ կողմերից մեկը տարածքային հարցով բանակցությունների ժամանակ չի ներկայանում, նշանակում է պատերազմի հայտարարություն։ Ադրբեջանն այդ քայլով հասկացրեց, որ իր դիրքորոշումն արդեն հայտնել է և բանակցություններին չի մասնակցում։ Ես խիստ կասկածում եմ, որ Հայաստանն այս կապիտուլյացիոն վարչակարգի պայմաններում իրապես պատրաստ է պատերազմի։ Իշխանությունը, հուլիսյան դեպքերով ոգևորված, 2020 թվականին էլ հայտարարեց, որ հայկական բանակը տարածաշրջանի ահուսարսափն է, բայց տեսանք՝ ինչ եղավ։ Հայտարարությունների մակարդակով երկու կողմերն էլ ասում են, որ պատրաստ ենք պատերազմի։ Տեսանք, թե ինչպես իրենք տապալեցին արցախյան պատերազմը, որն սկսվել էր մեզ համար էֆեկտիվ բնագծերով և կարելի էր դիմադրել։ Իսկ հիմա իրենց ապաշնորհ կառավարման հետևանքով թշնամին Կապանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում»,- իր դիտարկումները ներկայացրեց քաղաքագետը։
Մանրամասները՝ տեսանյութում․