ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը յոթերորդ գումարման ԱԺ-ի լիազորությունների ավարտից հետո դադարեցնելու է քաղաքական գործունեությունը: Այս մասին Պետրոսյանը հայտնել է Facebook-ի իր էջում:
«Այլևս նպատակահարմար չեմ համարում քաղաքական ակտիվ գործունեությունս և իրազեկում եմ, որ Ազգային ժողովի լիազորությունների ավարտից հետո դադարեցնելու եմ քաղաքական գործունեությունս` պահպանելով կարծիք արտահայտելու սահմանադրական իրավունքս»,-նշել է Պետրոսյանը:
Նա հավելել է, որ մերժելով երկրի համար օրհասական պահին նեղ քաղաքական պահանջմունքներին հագուրդ տալու մոտեցումը՝ գերադասում է աշխատուժը տնօրինել գիտության ու իրավապաշտպան գործունեության ոլորտներում: Պետրոսյանը նշել է, որ հաշվի է առնում երկրում քաղաքական առողջ մթնոլորտի բացակայության փաստը, ընդդիմության անվճռական ու անդեմ կեցվածքը:
Հիշեցնենք, որ 2021-ի փետրվարին Գևորգ Պետրոսյանը դուրս էր եկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: