Միջազգային հանրությունն արձանագրում է, որ Ղարաբաղի հարցը կարգավորված չէ և այն դեռ պետք է կարգավորվի։ Այս մասին Կառավարության մայիսի 20-ի նիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ ընդգծել մեր կառավարության քաղաքական կամքը՝ այո՛, գնալ և կարգավորել այդ հարցը, որովհետև այս բոլոր դժվար, ցավոտ, պրոբլեմատիկ հարցերի կարգավորումն անհրաժեշտ է երկարաժամկետ պատերազմի բացառման և ՀՀ-ի ու հայ ժողովրդի խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի ԺՊ-ն հորդորեց պատրանքների չտրվել, այո, այսօր Ադրբեջանի ԶՈւ-ը հատել են ՀՀ սահմանը և երկարաժամկետ գործընթացի բնականոն ընթացքի համար դրանք րոպե առաջ պետք է լքեն ՀՀ տարածքը։
«Հորդորում եմ չտրվել ադրբեջանական պրոպագանդայի հայաստանյան ցանցի սադրանքներին»,- ասաց Փաշինյանը՝ հավաստիացնելով, որ աշխատում է ՀՀ շահերը, Արցախի անվտանգությունը պաշտպանելու ուղղությամբ։