Կառավարության նիստից հետո լրագրողներն էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին հարցրել են՝ արդյոք տեղյա ՞կ էր նոր փաստաթղթի ու դրա հնարավոր ստորագրման մասին։
«Ինձ թվում է, փաստաթուղթը շուտով կհանրայնացվի, այդտեղ մեծ խնդիր չկա»,-ասաց Քերոբյանը։
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հնարավոր է նոր փաստաթուղթ ստորագրվի։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փաստաթուղթը բխում է ՀՀ շահերից։ Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը հրապարակել էր փաստաթուղթ, որը, ըստ նրա, նվիրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթացին։ Մ․ Մինասյանը նշել էր, որ Ն․ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղը Ադրբեջանին հանձնելը։