Իմ տեղեկություններով ռուսական կողմը ՀՀ-ին առաջարկ է ներկայացրել՝ ստեղծելու համատեղ եռակողմ հանձնաժողով, քննարկելու դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցեր։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Հայկական կողմն արձագանքել է, որ ցանկացած հարց, աշխատանքային խումբ ստեղծելու հնարավորությունը կամ դրա ստեղծումը քննարկելու հնարավորությունը կարող է ընդունվել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանի ԶՈւ-ն լքի ՀՀ ինքնիշխան տարածքը։
Իսկ թե որքանո՞վ է հայանպաստ կազմված փաստաթուղթը, որը հանրայնացրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, Մակունցն ասաց․
«Ես առաջարկում եմ, որ հղումներ կատարելիս դրանք կատարենք ոչ թե կասկածելի աղբյուրներին, այլ այն աղբյուրներին, որոնք պաշտոնապես են ներկայացվում»,- ասաց Մակունցը։
Մանրամասները՝ տեսանյութում․